Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/hrdeh-taniq.jpg)
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 շենքում 5կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող բնակարանի պատշգամբում 3կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.40-ին: Ամբողջությամբայրվել է 1 փայտե պահարան: