Վրաստանի նախագահի 12 թեկնածու դուրս է մնացել հետագա մրցապայքարից
Վրաստանի նախագահի 12 թեկնածու երեքշաբթի դուրս է մնացել հետագա մրցապայքարից: Վրաստանի ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ նրանք չեն կարողացել ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ 26 530 ստորագրություն, հաղորդում է «Грузия Online»-ը: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է սեպտեմբերի 17 –ին:
ԿԸՀ-ն գրանցել է արդեն 12 թեկնածուի, եւս 24-ի հայտերը կքննարկվեն մինչեւ սեպտեմբերի 27 –ը: Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27 –ին: