Որքա՞ն գումար է բյուջեից ծախսվել ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար
                                    «Չորրորդ տարին է, որ բյուջեից գումար է դուրս գրվում ու Հայաստանը մասնակցում է ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ պատվիրակությունների տեսքով, ընդունելությունների և այլն: Մոտավորապես որքա՞ն գումար է ծասվել այս խնդիրն իրականցանելու համար՝ պայմանագրային 1500 էջանոց փաստաթղթեր ստեղծելու համար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հորդորեց ըմբռնումով մոտենալ՝ հնարավորություն տալով կառավարությունը գրավոր պատասխանել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    