Ռուբեն Սահակյանը՝ Լորետայի, Մարիետայի զրույցի և վերևից կատարված կրակոցի մասին

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ ասել էր, որ հունիսի 1-ին վերևից՝ Սուրիկ Խաչատրյանի դղյակից կրակոց է եղել: «Վերևից կրակող չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը. «Իմ կոլեգան իրավունք չունի նման բան ասի, որովհետև նա փորձագետ չէ, նա ընդամենը իր կարծիքը հայտնեց, որպեսզի դրանով փորձի ասել հետևյալը, որ չի բացառված, որ կրակել է նաև Սուրեն Խաչատրյանը»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել, Ռուբեն Սահակյանն ասաց, թե դատահամակարգչային փորձաքննության արդյունքում որոշակի ձայնային երիզ է հայտանբերվել. ձայնագրող սարքը դրված է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում: Դեպքը տեղի է ունեցել 23:05-ից հետո, իսկ 22:48-ին խոսում են Լորետա Բարսեղյանն ու Սուրիկ Խաչատրյանի քույրը՝ Մարիետան: «Նրանց խոսակցության էությունը: Հստակ երևում է, որ ասում են՝ խմած է, հոգնած է, քնել: Հաջորդը՝ 23:36-ին, այսինքն՝ դեպքից արդեն 30 րոպե անց: Խոհանոցում հավաքված են Սուրիկ Խաչատրյանի հարազատները: Լորետա Բարսեղյանը լացակումած իր տուն եկած բարեկամների պատմում է, թե ինչ է կատարվել և երբ: Եվ երբ հարցնում են՝ թե մարզպետր «հոր» է (որտե՞ղ է), պատասխանում է քոնիլած ա (քնած է): Երբ հարցնում են դեպքի ժամանակ ո՞ւր էր մազպետը, Լորետան պատասխանում է՝ քոնիլած ա իլալ (քնած է եղել): Հիմա կասեք մոնտաժել են: Ախր եթե մոնտաժում են, ուրեմն պետք է մոնտաժվեն նաև բոլոր վայրկյանները: Մոնտաժման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Նա մեկնաբանեց նաև Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե Արտակ Բուդաղյանը պնդում է՝ վերևից կատարված կրակոցից հետո Լորետա Բարսեղյանը գոռացել է՝ «Սուրի՛կ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր՝ սենց բան էլ չի լինի»:

«Եթե դուք գտնում եք, որ ճիշտ է, որ Լորետա Բարսեղյանը նման բան ասել է, որովհետև Արտակ Բուդաղյանն է նման բան ասել իր ցուցմունքում, ապա այդ ամբողջ ցուցմունքը ճշմարիտ ընդունեք: Չէ՞ որ Արտակ Բուդաղյանը այդ նույն ցուցմունքում գրել է. «Եղբայրս ասում էր՝ Արտակ՛, պետք չի: Ամեն ինչ նորմալ է»: Ինչո՞ւ էր Արտակ Բուդաղյանին եղբայրն ասում ՝պետք չի: Այս հարցն եմ տալիս: Փորձագետի եզրակացության մեջ, որի վրա հղում է անում, ըստ հարցը տվողի Ալումյանը, չկա: Բուդաղյանի առաջին ցուցմունքնում կա, մյուս ցուցմունքում, որը վերցվել է Ալումյանի մասնակցությամբ վերջերս, ես տեղեկություն չունեմ»,- ասաց Ռուբեն Սահակյանը: Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը Ռուբեն Սահակյանը բնորոշեց որպես «օրինական որոշում նախաքննական մարմնի կողմից»:

Կարդացեք նաև

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը դժգոհեց Հայաստանի դատաիրավական համակարգից՝ նշելով, որ այն որակյալ չէ, կա անկախության պակաս «որոշ մորթապաշտների կողմից», շատ է անգրագիտությունը: Լրագրողները փաստաբանից հետաքրքրվեցին՝ եթե նախաքննական մարմինն օրինական որոշում է կայացրել, ապա գործը գրագետնե՞րն են քննել: «Այստեղ ես տեսնում եմ, որ քննիչը գրագետ է, բայց խորությունը, որով ինքը կատարել է քննությունը, ինձ չի գոհացնում: Ես շատ ավելի խորն եմ քննել այս գործը»,- ի պատասխան հարցին՝ ասաց Ռ. Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս