Իրանի արտգործնախարարը սեպտեմբերի երկրորդ կեսին հանդիպելու է Քեթրին Էշթոնի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հաստատել է, որ սեպտեմբերի վերջին տեղի է ունենալու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումը:
Դիվանագետի խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ բանակցությունների անցկացման ժամկետն ու վայրը: Աբդոլահիանը հավելել է, որ Զարիֆն ու Էշթոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ էլ պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում:
Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում բացվում է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանը: