Բաժիններ՝

Թուրքիայում ոստիկանության հետ բախումներում ցուցարար է զոհվել

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ անցած գիշեր Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում տեղի են ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարած քաղաքականության: Ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև:

Դրանց հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է ևս մի քանի մարդ:
Ստամբուլում նույնպես տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանության 14-ամյա Բերքին Էլվանի, ով հունիսի կեսերից գտնվում է կոմայի մեջ՝ կապված «Գեզի» այգու համար գրանցված բախումների հետ:

Ցուցարարները երթ են կազմակերպել դեպի դատարան՝ պահանջելով պատժել հունիսի 16-ին Էլվանին վնաս պատճառած ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրել է, որ նրանց երթն ապօրինի է, ինչից հետո արցունքաբեր գազ է կիրառել նրանց դեմ: Այդ ժամանակ մի շարք դիմակավորված ցուցարարներ սկսել են ոստիկանների վրա նետել քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս