Բաժիններ՝

Սլավոններն ամրապնդում են դիրքերը. Թուրքիայում թագադրվել է ևս մեկ «օրենքով գող»

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, սեպտեմբերի 2-ին Թուրքիայում «օրենքով գող» է ճանաչվել Նովոսիբիրսկի բնակիչ Եվգենի Անտիպովը, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Անտիպ։ Նրա թագադրումը նախաձեռնել են մոսկովյան շրջանի քրեական հեղինակությունները՝ Գիզյան, Կոստիլը, Օլեգ Մուխան և Վովա Զյուզյան։ Գործակալության տեղեկությունները, ինքը՝ Անտիպը, վարչական հսկողության պատճառով չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։ Որոշումը ընդունվել է առանց նրա։

Բարիշևո քաղաքում ծնված 42-ամյա Անտիպովը 1990-ականներին դատապարտվել է շորթման համար։ Բանտարկության ընթացքում նրա պատժաչափը երկու անգամ երկարացվել է՝ այլ դատապարտյալների ծեծելու համար։ Անտիպը նրանցից մեկի հետանցքի մեջ գդալ էր մտցրել, որից նա հրաժարվել էր։ Հենց այդ ընթացքում էլ Անտիպը հարաբերություններ հաստատեց Օլեգ Մուխամետշինի հետ՝ իր կարգավիճակի հարցը լուծելու համար։

Անտիպին «օրենքով գողի» կոչում տալով՝ սլավոնները ոչ միայն ընդլայնում են իրենց շարքերը, այլև լրացրեցին այն բացը, որը մնացել էր Նովոսիբիրսկում Կլիմ մականունով հեղինակության կոչումազրկումից հետո։

Իրեն՝ Անտիպին, ինչպես երևում է, չի անհանգստացնում ոչ «հեռակա կարգով» թագադրման արարողությունը, ոչ էլ իր կնքահայրերի ինքնությունը, որոնց հետ «օրենքով գողերից» շատերը խնդիրներ ունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս