Բաժիններ՝

Սիրիական վարչակարգի գոյությունն ինքնին հանդիսանում է ռիսկային գործոն. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է Սիրիայի իշխանություններին.

«Սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառող սիրիական վարչակարգի գոյությունն ինքնին հանդիսանում է ռիսկային գործոն: Թուրքիան Սիրիայի հարևան այլ երկրների հետ մտադիր է պլան մշակել, եթե Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության հետևանքով ավելանա սիրիացի փախստականների քանակը»:

Միևնույն ժամանակ Սիրիային սահմանակից թուրքական նահանգներում գտնվող հիվանդանոցներում ստեղծվել են հատուկ կարանտինային գոտիներ՝ նախատեսված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով տուժածների համար: Թուրքական կողմը չի բացառում Սիրիայում քիմիական զենքի նոր հարձակման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս