Սիրիական հակամարտության սկսվելուց հետո Թուրքիայի տարածքով ամենամեծ օգնությունն է ուղարկվել սիրիացի ապստամբներին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Սիրիական հակամարտության սկսվելուց հետո Թուրքիայի տարածքով ամենամեծ օգնությունն է ուղարկվել սիրիացի ապստամբներին: Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի Հաթայ նահանգով սիրիացի ապստամբներին ուղարկվել է 400 տոննա զենք և զինամթերք:

Դա տեղ է հասցվել 20 բեռնատարով: Այդ գործընթացը ֆինանսավորել են Պարսից ծոցի երկրները: Այդ օգնությունն ուղարկվել է այն բանից հետո, ինչ տեղեկատվություն ստացվեց, թե սիրիական բանակը քիմիական զենք է կիրառել Դամասկոսի արվարձանի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս