Պավլիկ Սարգսյանը կորցրեց առաջադրվելու իր հնարավորությունը
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Candidates-for-the-president-of-Armenia.-Pavlik-Sargsyan.jpg)
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ինքնաառաջադրված անկուսակցական Պավլիկ Սարգսյանը սահմանված ժամկետում (մինչև օգոստոսի 22-ը, ժամը 13.00-ը) չի ներկայացրել պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերում բացակայող 1 մլն դրամի գրավի անդորրագիրը:
Այսպիսով, նա կորցրել է առաջադրվելու իր իրավունքը և դուրս մնացել ընտրապայքարից: Եթե մինչև օգոստոսի 25-ը, ժամը 18:00-ը չլինեն այլ բացարկներ, ապա քվեաթերթիկում կլինի երեք թեկնածուների անուն:
Նրանք են. ՀՀԿ-ից` Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանն ու ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը: