Բաժիններ՝

Կարինե Դանիելյան. «Քաղաքապետը օպտիմալ լուծում կգտնի»

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը դրական գնահատեց՝ հույս հայտնելով, որ քաղաքապետը խնդրի վերջնական լուծման մեջ օպտիմալ կգտնվի և 100 դրամը կմնա.

«Քաղաքապետը շատ ճիշտ և լավ քայլ կատարեց: Կարծում եմ տեղին կլինի համատեղ քննարկումներ լինեն նաև հանրության ներկայացուցիչների հետ: Ռադիկալ ելք միշտ էլ հնարավոր է գտնել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ քաղաքապետարանը բավականին լուրջ խնդրի առջև է կանգնած, քանի որ երկրում բնակչության եկամուտների հետ կապված բևեռացումը գնալով խորանում է:

Անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց արդեն մոտ 20 օր նստացույց իրականացնող երիտասարդներին, Կ. Դանիելյանը ընդգծեց այն հանգամանքը, որ եթե առաջինի դեպքում հասկանալի էր, թե պայքարն ինչի՞ն էր ուղղված, ապա երկրորդի դեպքու՝ հիմքերը հայտնի չեն:

Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստները արդեն մոտ 20 օր է, ինչ  քաղաքապետից պահանջում են պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս