Բաժիններ՝

Ռուս միլիարդատիրոջ դուստրը 88 մլն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում (լուսանկարներ)

Նյու Յորքի ամենաթանկ անշարժ գույքն այսուհետ պատկանում է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբալովլևի դստերը` Եկատերինա Ռիբալովլևային: 2011թ. նոյեմբերին Citigroup ընկերության նախկին նախագահը ռեկորդային` 88 մլն դոլարով վաճառքի հանեց իր շքեղ բնակարանը, որը գտնվում է Նյու Յորքի կենտրոնական այգում: Վաճառքից ստացված ողջ գումարը նա խոստացել էր օգտագորել բարեգործական նպատակներով: Հենց այս բնակարանն էլ գնեց ռուս միլիարդատիրոջ 22-ամյա դուստրը, ով այժմ սովորում է ամերիկյան քոլեջներից մեկում և պատրաստվում է Նյու Յորք այցելելու ժամանակ բնակվել այդ բնակարանում: Ի դեպ, Նյու Յորքի անշարժ գույքի վաճառքի պատմության մեջ Եկատերինան ռեկորդ է գրանցել` վճարելով բնակարանի համար ամենամեծ գինը: Բնակարանը բաղկացած է 10 սենյակներից, որոնցից 4-ը ննջարաններ են:
Հավելենք, որ Եկատերինան բնակվում է Մոնակոյում:

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Դմիտրի Ռիբալովլևին ամիսներ առաջ իր դստերը նաև կղզի էր նվիրել, որը գնահատվում էր 100 մլն ֆունտ ստեռլինգ:

ekaterina-ryibolovleva-

Manhattan Office Vacancy Rate Drops In Second Quarter

Կարդացեք նաև

miliarder11

miliarder01

miliarder012

miliarder03

miliarder04

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս