Դստեր ծնունդից հետո առաջին անգամ 45-ամյա Կարլա Բրունիին լուսանկարել են բիկինիով (լուսանկարներ)
6 ամիս առաջ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին դուստր ունեցավ: Ինչպես գրում է eg.ru կայքը, սպասվում էր, որ 45 տարեկանում երեխա լույս աշխարհ բերելը պետք է ազդեցություն ունենար մոդելի կառուցվածքի վրա, սակայն օրերս արված լուսանկարները հակառակն են ապացուցել: Պապարացիներին հաջողվել է Կարլա Բրունիին լուսանկարել Ֆրանսիայի ափերից մեկում արևային լոգանք ընդունելիս:
Լուսանկարներում երևում է, որ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը չի կորցրել իր կազմվածքը: Վերջերս մոդելը դարձել է Bvlgari ապրանքանիշի դեմքը: