Բաժիններ՝

Իրանը հայտարարել է իսրայելական լրտես ձերբակալելու մասին

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, որին մեղադրում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Ենթադրյալ լրտեսի ձերբակալությունն իրականացվել է Իրանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քերման նահանգում:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ նա տվյալներ է հավաքել երկրի հանքարդյունաբերության ոլորտի մասին: Ձերբակալման ժամկետն անհայտ է: Հետաքննությունը կարծում է, որ կասկածյալը գաղտնի տեղեկատվություն է տրամադրել Թաիլանդում Իսրայելի դեսպանատանը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Հայտնի է միայն, որ լրտեսը կանգնելու է դատարանի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031