Աշնանը Մոսկվայում տեղի կունենա Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել:

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք պայմանավորվել են աշնանը Մոսկվայում անցկացնել Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը (նախորդ տարվա դեկտեմբերին Ստամբուլում տեղի է ունեցել Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստը – 168.am): Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Պուտինն ու Էրդողանը na7 պայմանավորվել են իրենց շփումները շարունակել սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031