Էրդողանը մոտ մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել են վարչապետական ապարատի աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչը գլխավորապես վերաբերում է Սիրիայում ու Եգիպտոսում տիրող իրավիճակին:

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Սիրիայի հարցում անհրաժետ է, որ ՄԱԿ ԱԽ-ը ձեռնարկի կոնկրետ քայլեր: Եգիպտոսի հետ կապված՝ Էրդողանը կարևորել է բոլոր կողմերի մասնակցությամբ ժողովրդավարությանն անհապաղ վերադարձ կատարելը:

Մոտ 50 րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաև ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունների հարցը: Թուրքական լրատվամիջոցն այս հեռախոսազրույցը որակել է որպես անակնկալ:

Տեսանյութեր

Լրահոս