«Ալ-Քաիդայի» ղեկավարը «Հզբոլլահի» առաջնորդին անվանել է այլանդակ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին համացանցում տարածել է հերթական աուդիոուղերձը, որում կտրականապես քննադատել է լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին:
Զավահիրին հայտարարել է, որ Նասրալլահը ցույց տվեց «իր այլանդակ դեմքը», երբ «հանեց իր հին դիմակը»՝ պատմելով սիրիացի ապստամբների դեմ ռազմական գործողություններին «Հզբոլլահի» մասնակցելու մասին: Նա հավելել է, որ իր կարծիքով՝ Նասրալլահը հանդիսանում է «իրանական էքսպանսիոնիզմի գործիք»:
Նշվում է, որ «Ալ-Քաիդան» ստանձնել է Իրաքում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով միայն հուլիսին զոհվել է 900 մարդ: