Դավութօղլուն հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետի հետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
Վերջինս Անկարա է ժամանել երկօրյա այցով: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները:
Դա, մասնավորապես, վերաբերում է էներգետիկ բնույթի հարաբերություններին և Սիրիայում, ինչպես նաև Իրաքում ու Եգիպտոսում ստեղծված իրավիճակին: Այսօր Նեչիրվան Բարզանիին ընդունելու են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-26-ին էլ Թուրքիա էր ժամանել Սիրիայի քրդերի առաջնորդներից, «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ղեկավար Սալեհ Մուսլիմը: