Ովքե՞ր կառաջադրվեն թիվ 38 ընտրատարածքում. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, սակայն թեկնածուների հարցում դեռ անորոշություն է:
Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի: Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը: Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում:
«Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքական թեմաներից խոսել հրաժարվող Մաքսիմ Հակոբյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: