Բաժիններ՝

Ցանքատարածություններն ավելացել են 2000 հեկտարով

Գեղարքունիքի մարզում 2 հազար հեկտարով ավելացել են ցանքատարածությունները: Այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Անդրադառնալով մարզի տնտեսության կես տարվա գրանցած արդյունքներին, որպես հիմնական ձեռքբերում՝ մարզպետն առանձնացրել է գյուղատնտեսության ոլորտը՝ նշեով, որ ոչ միայն ցանքատարածություններն են 2 հազար հեկտարով ավելացել, այլև առատ բերք է սպասվում. «Տարին բավականին նպաստավոր է թե՛ դաշտավարության, և թե՛ անասնապահության ոլորտներում»,- ասել է մարզպետը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադվող դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուները:

Ա. Արզումանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս