55 տարում Կոլումբիայի ներքին զինված հակամարտության հետևանքով սպանվել է 220.000 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 55 տարում Կոլումբիայի ներքին զինված հակամարտության հետևանքով սպանվել է 220.000 մարդ: Նրանցից ավելի քան 80 տոկոսը քաղաքացիական անձինք են:
Այդ մասին նշված է Պատմական հիշողության ազգային կենտրոնի պատրաստած 454 էջանոց զեկույցում, որը երեկ մայրաքաղաք Բոգոտայում ներկայացվել է նախագահ Խուան Մանուել Սանթոսի նկատմամբ:
Կենտրոնի տնօրեն Գոնսալո Խիմենեսը հայտարարել է, որ հետազոտությունն ընդգրկում է 1958 թվականին հաջորդած ժամանակաշրջանը, երբ սկսվեցին զինված հակամարտութան նախադրյալները, որը մի քանի տասնամյակ անց ընդգրկեց ողջ երկիրը:
Զեկույցում նշված է, որ վերջին 30 տարում Կոլումբիայում իրականացվել է 1982 զանգվածային սպանություն (դրանցից յուրաքանչյուրն առնչվում է ավելի քան չորս մարդու սպանությանը):
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ զինված հակամարտությունից ամենաշատը տուժել են քաղաքացիական անձինք: Սպանվածների 80 տոկոսը (մոտ 177.300 մարդ) կապված չի եղել որևէ խմբավորման կամ զինված ուժերի հետ: