Ովքե՞ր են ստացել մահացած քաղաքացիների թոշակները (տեսանյութ)
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է սոցապ պետական ծառայության Գյումրիի տարածքային բաժնի նախկին պետի ու ևս 3 աշխատակիցների գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն, ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը, վճարումների ծառայության պատասխանատուներ Արթուր Աբրահամյանը, Ռուբեն Մնացականյանը և տեսուչ Կիմա Փիլոյանը մեղադրվում են թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակության, ինպես նաև կենսաթոշակների նշանակման ու յուրացման մեջ: Այսօր հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ: Նրանք նշել են, որ թաղման նպաստ ստացել են միայն մեկ անգամ, երկրորդ անգամ գումար չեն ստացել:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի կայքում