Դիտարկում՝ Մարտունու ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/sahman-zinvor.jpg)
Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: