Տարեց կինը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 20-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Թ. Դավիդովային: Վերջինիս հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: