Սաղաթելյան․ «Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր»

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ստացել է դա թույլ չտալու մանդատ:

Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցի աջակցությունը և չունի հանրային ճնշում գործադրելու հնարավորություն։

Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, որոնք գործադրվում են ամբողջ ծավալով։

Նույնիսկ այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմությունից չստանալով անհրաժեշտ 6 ձայնը՝ Փաշինյանն առաջարկում է քաղաքական գործարք։

Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.

Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում։

Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի և ահաբեկման մթնոլորտում հանրաքվե չեն անցկացնում։

Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե համաձայնության չգալու դեպքում կգնաք արտահերթ ընտրությունների. դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մեկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պետք է հրաժարական տաս։

Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր» ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30