«Այ տղա՜, մարդկանց առանց ճանաչելու նրանց պիտակավորել փորձելն` իրենց դիրքորոշումների համար` նիկոլություն է… Ձեզ խելոք պահեք»

Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի իշխանությունը երևի սկսել է երերալ, որ Կրեմլի տխրահռչակ աշտարակը սկսել է նորից ճռճռալ։ Հայաստանում իր երկու ռեգուլյար քաղաքական բանակների կազմալուծումից հետո մնացել է աշխարհազորայինների հույսին… товарищи, սույն կազմո՞վ եք կրկին Սերժ Սարգսյանի դեմ կռիվ տալու… դե ոնց որ հայտնի սկետչում է ասվում՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, չնայած ուրիշ հերոս էլ չի մնացել։

Արթուր Ասատրյանի մասով բան չունեմ ասելու, ինքը թող որոշի, արդյոք իր մականվան ենթամշակույթում էկածա՞ քաղաքական ռասկլադների մեջ տալ-առնել, թե ոչ… կամ քաղաքի տղու հագովա առանց лом սկզբնաղբյուրներին հղում տալու, երրորդ կողմի չճշտված խոսակցություններ պատմել, բամբասանք կամ հերյուրանք չի՞ դա…

Այնուհանդերձ, վերջին տարիներին աշտարակը նաև այլ ավելի մանր կալիբրի, ավելի ճիշտ, առանց կալիբրի տարբեր ոճի դուրսպրծուկ քարկտիկի քարերի է հավաքագրել` բլոգերի անվան տակ։ Սրանցից մեկը Սերժ Սարգսյանի թիմակիցներին, նրա գաղափարակիցներին, առհասարակ կողքը կանգնած մարդկանց անվանումա «տուզիկ»…

Այ տղա՜, մարդկանց առանց ճանաչելու նրանց պիտակավորել փորձելն` իրենց դիրքորոշումների համար` նիկոլություն է… դրա պատասխանն էլ առնվազն մի հատ լավ սթափեցուցիչ հինգ ախպոր հետ ծանոթացումնա… մի օր դեմներս դուրս կգաք, չէ՞, Հայաստանում կամ Եվրոպայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում…

Խաթաբալադայում, Հրանտի ասած. «Մի՛ գոռացեք, կգա՛ կեսարյան կանի»…

Ձեզ խելոք պահեք!!!»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30