Բաժիններ՝

Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանшկով ու գաղտնի փականով դանшկով

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի պետական քոլեջում երեխաներից երկուսի մոտ հնարավոր է սառը զենք և ատրճանակ լինի։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված քոլեջի 1-ին կուրսի սովորողներից 15-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է բարդ, գաղտնի փականով դանակ, որի ընդհանուր երկարությունը 22.5 սմ է, իսկ շեղբի երկարությունը՝ 8.8 սմ։ Նույն քոլեջի մեկ այլ 15-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։

Դանակն ու ատրճանակը ծնողների ներկայությամբ համայնքային ոստիկաններն առգրավել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30