Բաժիններ՝

«Միակ համարձակ տղեն Աղվան Հովսեփյանն էր». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀԱԿ դատապարտված ակտիվիստների համար ՀԱԿ-ի կազմակերպած ավանդական ցույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը. «25 տարվա մեջ Հայաստանում չի եղել քաղաքական որեւէ պաշտոնյա, որը Թուրքիայից գրավոր պահանջ ներկայացնի: Միակ համարձակ տղեն Աղվան Հովսեփյանն էր, որը գրավոր Թուրքիայից հատուցում և տարածքների վերադարձ է պահանջել: Ժողովուրդ, սա վերջն է»:

Եվ հավելեց. «Երբ որ ներսում գող են, ներսում հանցագործ են, ապրիլի 12-ը բացահայտված չէ, Հոկտեմբերի 27-ը պարզաբանված չէ, Մարտի 1-ը լրիվ փակված է՝ հանկարծ դատախազությունը իր գործը թողած՝ քաղաքական-հասարակական գործունեություն է ծավալում»»:

Շարունակությունը՝ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս