Բաժիններ՝

«Բավարիան» մի քանի ամսով զրկվել է առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն վնասվածքներ են ստացել Գերմանիայի Բունդեսլիգայի՝ «Քյոլնի» դեմ խաղում, որը կայացել է ուրբաթ և ավարտվել 1-1 հաշվով։

Անգլիացի ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ է, մինչդեռ ֆրանսիացին առաջիկայում կվերադառնա շարք։

«Ինչպես ցույց են տվել «Բավարիայի» բժշկական անձնակազմի իրականացրած հետազոտությունները, Հարի Քեյնի մոտ ախտորոշվել է ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոզի կապանի պատռվածք։ Այսպիսով, 33-ամյա ֆուտբոլիստն առաջիկա ամիսներին չի կարողանա օգնել թիմին»,- ասված է մյունխենյան ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Մայքլ Օլիսեի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի առջևի հատվածի սալջարդ։ Առաջիկա օրերին խաղացողը վերականգնողական կուրս կանցնի»,- նշված է «Բավարիայի»՝ սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ։

Հավելենք, որ արդեն չորեքշաբթի` նոյեմբերի 25-ին Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Լիլի» հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30