Ախուրյանի ջրամբարը Թուրքիայի հետ ենք օգտագործում, սա խաղաղ կյանքի անհրաժեշտ օրակարգ է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե գնում են խաղաղության օրակարգի, նշանակում է՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ պիտի համագործակցեն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ջրային ռեսուրսների:

«Մենք ունենք գետեր, որոնք ՀՀ-ի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են ՀՀ տարածք, հետո նորից են դուրս գալիս: Ըստ էության, դրանք ընդհանուր գետեր են, և պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք օգտագործում, նաև՝ բնապահպանական ստանդարտների մասով: Մենք նման համագործակցություն ունենք Իրանի հետ, որովհետև Արաքս գետի հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Մենք Թուրքիայի հետ ունենք այդպիսի համագործակցություն, մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարը շատ երկար տարիներ համատեղ է օգտագործվում՝ այդ ջրամբարի սահմանային լինելու բերումով: Դա խաղաղ կյանքի անհրաժեշտ օրակարգ է»,- շարունակել է նա:

Նշենք, որ  Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։

Եվ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը կարևորվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցությունը և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Կարդացեք նաև

Այս պայմանավորվածությանը մենք անդրադարձել ենք «Ջրային ռեսուրսները՝ քաղաքական ազդեցության լծակ․ ի՞նչ ռիսկեր է պարունակում դուբլինյան պայմանավորվածությունը» վերտառությամբ հոդվածում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30