Բաժիններ՝

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ի և 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Նոյեմբերի 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30