Ինձ նման մեթոդներով հնարավոր չէ կանգնեցնել. Դավիթ Համբարձումյանը` եղբորը կալանավորելու մասին

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եղբորը կալանավորելու միջոցով փորձում են ստիպել, որ ինքը չառաջադրվի, սակայն նման մեթոդներով իրեն չեն կարող կանգնեցնել:

Արդյո՞ք ընդդիմադիր ուժերից, որոնք թեկնածու չեն առաջադրել, աջակցություն ստացել է կամ ակնկալում է, Համբարձումյանը նշեց՝ այո, ակնկալում է, թեև աջակցողներ էլ կան: Մյուս կողմից՝ իրեն աջակցում է մասիսցին:
«Ընդդիմադիր ուժեր, իշխանական ուժեր, այդպես չի Մասիսի ընտրությունը: Մասիսցին է մեզ ընտրելու՝ ընդդիմադիր, իշխանական… Ես Մասիսի զավակ եմ և ակնկալում եմ մասիսցու քվեն»,- շեշտեց նա:

Դավիթ Համբարձումյանը վստահեցրեց, որ քարոզարշավի ժամանակ փորձելու է կոռեկտ խոսույթ ունենալ, բայց եթե լինեն կեղծիքներ, կեղծ լուրեր տարածողներ, դրանց ադեկվատ արձագանք լինելու է:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30