Բաժիններ՝

Թուրքիայում մեկ շաբաթում արգելափակվել է «X»-ի 521 օգտահաշիվ

Թուրքիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արգելափակվել է 521 անձի օգտահաշիվ «X» հարթակում։ Նրանք գրառումներ են արել Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արգելափակվել են կլիմայի ու էներգետիկայի մասնագետների, փաստաբանների, լրագրողների ու բժիշկների օգտահաշիվներ։

Հոկտեմբերի 2-ին «Խոսքի ազատության ասոցիացիան» (İFÖD) հայտարարել է, որ գրաքննության ալիքը վերածվել է ցունամիի՝ նշելով, որ մեկ ամսվա ընթացքում արգելափակվել է առնվազն 1270 «X»-ի օգտահաշիվ։

Ասոցիացիայի նոյեմբերի 2-ի հայտարարության համաձայն՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ արգելափակվել է 2137 «X»-ի օգտահաշիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30