ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ու փոխադարձ առևտրի զարգացմանն ուղղված արտոնյալ պայմանները ներկայացվել են «Փայտանյութի և փայտամշակման արտադրանքի շուկա» խորագրով 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում։
Համաժողովի ընթացքում ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվել են ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրով նախատեսված հնարավորությունները, մասնավորապես՝ փայտանյութի և փայտամշակման արտադրանքի արտահանման համար ստեղծվող բարենպաստ պայմանները։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Կիրա Դանիլչևայի խոսքով՝ անտառարդյունաբերական համալիրի ապրանքների ճնշող մեծամասնության համար նախատեսվում է ԱՄԷ-ում կիրառվող ներմուծման մաքսատուրքերի զրոյացում։ Այդ արտոնությունները կգործեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից կամ նախատեսված անցումային ժամանակահատվածների ավարտից հետո։
Կիրա Դանիլչևան կոչ է արել գործարար համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվորեն օգտվել համաձայնագրով ստեղծվող արտոնյալ պայմաններից, ինչպես նաև ընդլայնել գործարար կապերն ու զարգացնել համագործակցությունը գործընկեր երկրների միջև։

Համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողների և արտահանողների համար՝ նպաստելով արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, շուկաների հասանելիության բարելավմանը և միջազգային առևտրային համագործակցության խորացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031