Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է

Թուրքիայում 53-ամյա տղամարդն արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ։ Մեհմեթ Չաքմաքի հրապարակած լուսանկարները լայն տարածում են գտել սոցցանցերում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Քննիչների խոսքով՝ լուսանկարներով տպավարություն է ստեղծվել, որ նա կապ ունի պետական պաշտոնյանների հետ ու ազդեցություն ունի նրանց վրա։ Տղամարդը ձերբակալվել է Անկարայի իր բնակարանում ու պարզվել է, որ նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930