Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի

Նավթի գները նվազում են, ինչը կապված է այն սպասումների հետ, որ այս շաբաթ կարող է հնարավորություն ստեղծվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ ջանքերը վերսկսելու համար։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,87 դոլարով (1,8%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 102 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ն էժանացել է 0,95 դոլարով (0,91%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,87 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,81 դոլարով (1,8%)՝ մեկ բարելի համար հասնելով 98,49 դոլարի։ Նախորդ սեսիայի ընթացքում պայմանագիրն էժանացել է 1,61 դոլարով (1,58%)՝ մեկ բարելի համար հասնելով 100,3 դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930