Բաժիններ՝

ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը 325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով 16 միավոր «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի ձնագնաց (ռատրակ) մեքենաներ է նվիրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց այս նվիրատվությունը։

Նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում և ՀՀ ՊՆ–ի է փոխանցվել ԳԴՀ ռազմական կցորդի միջոցով` մեր զինված ուժերի կարիքների համար:

Այսօրվա որոշման մեջ նշվում է, որ այդ գույքը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերցվել է ի պահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930