Nikon-ը մտադիր է «փոխել »տեսախցիկների մասին պատկերացումները
Nikon ընկերության նախագահ Մակոտո Կիմուրան կոմպակտ տեսախցիկների և ժամանակակից սմարթֆոնների մասին խոսելիս՝ նշելով իրենց արտադրանքի նվազման մասին, ասել է, որ ընկերությունը ցանկություն ունի թողարկել նոր արտադրատեսակներ, որոնք «կփոխեն տեսախցիկների մասին պատկերացումները»:
«Բջջային սարքերի արագ տարածումը մեր բիզնես միջավայրում փոփոխությունների է հանգեցրել,- ասել է նա Bloomberg գործակալության հետ հարցազրույցում: -Մեր խնդիրն է՝ գտնել այս փոփոխությունների պատասխանը»:
Nikon-ի նախագահը, սակայն, մանրամասներ չի հաղորդել: «Սա կարող է լինել սպառողական ապրանք, որը չի վերաբերի տեսախցիկներին»,- ակնարկել է Մ. Կիմուրան:
Միևնույն ժամանակ՝ նա չի պատասխանել հարցին, թե արդյոք իր ղեկավարած ընկերությունը պատրաստվո՞ւմ է թողարկել սմարթֆոններ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Nikon-ն առաջին ընկերությունն էր, որը մտածել էր տեսախցիկի վրա Android օպերացիոն համակարգ տեղադրելու մասին: