Բաժիններ՝

Թուրքիայում նորածնին կոչել են Կրիշտիանու Ռոնալդուի պատվին

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում մեկ ամիս առաջ տղա երեխա է ծնվել, ում անվանել են աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի պատվին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երեխաայի հայրը 37-ամյա Ռեջեփ Քարաքաշը նշել է, որ փոքրիկն իրենց 3-րդ զավակն է։

Դեռ առաջին երեխային են ցանկանցել անվանակոչել Կրիշտիանու Ռոնալդու, բայց ընդդիմացողներ են եղել՝ ասելով «Դա ի՞նչ անուն է»։ Բայց այս անգամ նորածնի հայրը վերջնական որոշել է, որ երեխայի անունը պիտի դրվի ֆուտբոլիստի պատվին։ Ըստ Քարաքաշի՝ Ռոնալդուն օգնել է Պաղեստինին և կանգնած է եղել մուսուլմանների կողքին ու այդ հանգամանքն ազդել է անվան ընտրության վրա։

Քարաքաշը նշել է, որ ցանկանում է, որ իր որդին ունենա այն հատկանիշները, որոնք կան Ռոնալդուի մեջ։

«Ուզում եմ, որ որդիս մեծանա ու լինի Ռոնալդուի նման։ Ուզում եմ, որ նա լինի կարեկից և բարի, ինչպես նա է։ Ուզում եմ, որ լինի արդար և պիտաի մարդ։ Նույնիսկ եթե չդառնա ֆուտբոլիստ, ուզում եմ, որ նա ունենա նույն կարեկցանքը, ինչ Ռոնալդուն»։

Երեխայի հայրը նշել է, որ եթե մի տղա էլ ունենա, ապա նրան կկոչի Ռունալդուի հոր՝ Ժոզե Դինիս Ավեյրուի անունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930