Հունիսին նշանակված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կայացել. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսին նշանակված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կայացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Վերջինիս խոսքերով` Ֆրանսիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. «Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այդ հանդիպման ժամանակ ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանկի նախագահների շփումների կարևորությունը, ինչպես նաև առաջընթաց գրանցելու հավանականությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ համանախագահները հատուկ ուշադրություն են հրավիրել հիմնական պարտավորությունների էությանը»:

Տեսանյութեր

Լրահոս