Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Սուրեն Խաչատրյանի ունեցվածքից

Գորիսի` 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին շարունակում է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ:

«Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ: Նույն վայրում Սյունիքի նախկին մարզպետը իր ծառայողական վարորդի` Մանվել Մալինցյանի անվամբ սեփականացրել է եւս 2000 քմ հողատարածք: Տաթեւի ճոպանուղու մուտքի մոտ Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Հալիձոր համայնքին (գյուղապետ Սամվել Ասրյան) պատկանող 2000 քմ հողատարածքը, ձեւակերպել՝ իր ծառայողական մեքենայի վարորդ, նույն Մանվել Մալինցյանի անվամբ»,- պատմել է նա:

Սուրիկ Խաչատրյանի բազմազբաղ աներձագ, բազմաթիվ օբյեկտների «սեփականատեր» «Տիգրան եւ Տրդատ» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Բարսեղյանը, պարզվում է տարիներ շարունակ, առանց աշխատելու ձեւակերպված է եղել Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի տնօրինած Որոտանի ՀԷԿ- երի համակարգում եւ այդ տարիներին ստացել է ամսական 150.000 դրամ աշխատավարձ: Որոտանի համակարգերի այդ ձեռնարկությունը, ռազմավարական առումով, Հայաստանի ամենակարեւոր ձեռնարկություններից մեկն է, եւ Սուրիկ Խաչատրյանը 13 տարի առաջ հորեղբոր որդուն նշանակել է այդ ձեռնարկության գործադիր տնօրեն:

Իր խոսքի վերջում, Սամվել Հարությունյանը դիմեց նաեւ ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին. «Հայտարարում եմ, որ վերջապես ժամն է վերջակետ դնելու այդ հանցավոր անգործությանը: Ես եւ ինձ օժանդակող քաղաքացիները ստիպված մեզ վրա ենք վերցրել ՀՀ իրավապահների պարտականությունները` միաժամանակ հայտնում եմ, որ չենք կարող իրականացնել Սուրիկ Խաչատրյանին եւ նրա բանդային ձեռնաշղթաներ հագցնելու առաքելությունը: Կոչ եմ անում միջազգային կառույցների ղեկավարներին եւ ՀՀ- ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին միջամտել Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի հանդեպ մինչ այսօր դրսեւորվող հանցավոր անգործությանը` հաշվի առնելով, որ մեր հանրապետությունը միջազգային կառույցների անդամ է եւ ստորագրել է հանցագործությունների դեմ համատեղ պայքարելուն միտված միջազգային համապատասխան պայմանագրերի ու կոնվենցիաների տակ:

Օտարերկրյա պետությունների դեսպաններին կոչ եմ անում հանել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի անդամներին տրամադրված մուտքի արտոնագրերը: Կոչ եմ անում նաեւ Ինտերպոլի ղեկավարությանը, որին անդամակցում է Հայաստանը , այս քրեական ընթացքի հետ կապված՝ գործուն միջամտություն դրսեւորել եւ պահանջել ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներից խոսքից գործի անցնել եւ հարկ եղած դեպքում հայտնել հնարավոր ծանրակշիռ աջակցության պատրաստակամության մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս