Բաժիններ՝

Սգո պարագաներ՝ հիվանդանոցի դիմաց. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի մոտ սգո պարագաների վաճառքի վագոն-տնակ է տեղադրված: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի հավաստմամբ՝ այդ վագոն-տնակը գտնվում է իրենց հիմնարկության տարածքից դուրս, և իրենց բուժաշխատողները խիստ բացասական են ընդունում այդ երևույթը, անգամ ցանկացել են դրա դեմ ստորագրահավաք կազմակերպել:

Ա. Գյոզալյանի խոսքով՝ այդ վագոն-տնակի հայտնվելուց հետո, կարծես զուգադիպությամբ, դժբախտ դեպքերի հետևանքով բուժկենտրոնում մահվան դեպքերն ավելացել են»:

Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս