 
                        Բերելու է անգամ Գասպարյան Վովային. մամուլ
 
                                    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ Շենգավիթի Չարբախ թաղամասում մարդկանց խոսակցության հիմնական թեման ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտալուտ այցն է իրենց թաղամաս: Բոլորը սպասում են «զորավարի գալուստին»:
Աչքալուսանքը տեղ են հասցրել փոխգնդապետ Աշոտ Վարդանյանը և նրա մտերիմները, Վարդանյանը ՄՌՈւ-ի պետի տեղակալներից է: Նա Չարբախում ավտոդպրոց՝ «ԴՕՍԱԱՖ» է ստեղծել, որի բացումը կլինի առաջիկայում: Վարդանյանը պարծեցել է, թե շքեղ բացում է կազմակերպելու և բերելու է անգամ Գասպարյան Վովային: Նշենք, որ ավտոդպրոցը Վարդանյանի միակ բիզնեսը չէ, նա համակարգի հին աշխատողներից է և ամուր մեջք ունի»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        