Թուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը
Թուրքիայում կործանվել է F-16 ուսումնական ռազմական ինքնաթիռը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ի թուրքական բյուրոն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, միջադեպը տեղի է ունեցել Յալովայում։
Կործանման վայր են ուղարկվել փրկարարներ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ օդաչուն կատապուլտվել է։

