Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և որոշել են անվտանգության հարցերում հույսը դնել սեփական ուժերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ մի հիմք չկա անհանգստանալու Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ երեք երկրների համար, որոնց հետ մենք ունենք խորը կրոնական, պատմական և մշակութային կապեր, այն առումով, որ այս Մեքքայի համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ», – ասել է նա ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր նշան է այն բանի, որ տարածաշրջանի երկրները հանգել են այն եզրակացության, որ անվտանգության ապահովման հարցերում չի կարելի հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, և այդ պատճառով որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31