Բաժիններ՝

Ուսանողուհու տատիկը ապատեղեկատվությո՞ւն է տարածում

Օրերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն է  տարածվում, որ «Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցի ուսանողուհու ուսման վարձը»:

Տեղեկացնենք, որ Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ադմինա Մարգարյանը ուսման վարձի զեղչման համար դիմել է նախարարի շրջաբերականը Մանկավարժական համալսարան հասնելուց մեկ օր առաջ: Հենց դրանով է պայմանավորված նրա մերժումը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի առաջին շրջաբերականն իջեցվել է հունիսի 12-ին, որտեղ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի անունը բացակայել է: Երկրորդ շրջաբերականը, արդեն Մրգաշատ համայնքը ներառյալ, նախարարն իջեցրել է հունիսի 16-ին, եւ եւս մեկը՝ 19-ին, Այգեշատ, Տանձուտ եւ Մեծամոր համայնքների վերաբերյալ:

Բացի այդ, Մանկավարժական համալսարանի առկա համակարգում սովորող  ուսանողները ուսման վարձերը վճարել են մինչեւ նախարարի շրջաբերականը: Հետեւաբար, այս փուլում զեղչման դիմումներն ընդունվում են հեռակա համակարգի ուսանողներից: Կարկուտից տուժած համայնքների բնակիչ, առկա համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը կզեղչվի արդեն նոր ուսումնական տարում:

Կարդացեք նաև

ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս