Բաժիններ՝

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը. ՍԱՏՄ ղեկավար

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Նա նշել է, որ ասում են՝ արտահանման ժամանակ պտուղ-բանջարեղենում հայտնաբերվել է թրիպս: ՍԱՏՄ ղեկավարը պարզաբանել է՝ թրիպսը մարդու կյանքին, առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում:

«Չի կարող մի մթերք, որում, ըստ լաբորատոր փորձաքննության, մոնիտորինգի կամ ստուգման հայտնաբերվի վտանգավոր սնունդ, չթույլատրվի արտահանել այլ երկիր, բայց վաճառվի ՀՀ տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել»,- հավելել է նա։

Պետրոսյանն ընդգծել է՝ եթե սննդամթերքը համարվում է վտանգավոր, հանվում է շրջանառությունից և գնում է ոչնչացման, այլ մեթոդ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031