Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Բելառուսի սահմանամերձ գոտում։ Այս մասին հաղորդում է ԲելՏա գործակալությունը։
Նշվում է, որ Գոմելի մարզի Նովայա Գուտա անցակետում տեղի է ունեցել փոխանակում՝ 501-ը 31-ի դիմաց բանաձևով։ Ռուսական կողմը ստացել է 31 մարմին, վերադարձրել՝ 501:
Ըստ հրապարակման՝ Բելառուսը շարունակում է մարդասիրական առաքելությունը՝ տրամադրելով անվտանգ միջանցքներ և հարթակներ երկու երկրների ռազմագերիների, քաղաքացիական անձանց և զոհված զինծառայողների մարմինների փոխանակումների կազմակերպման և իրականացման համար։

