Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի Միացյալ Նահանգներ, Reuters-ին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան։

Reuters-ի աղբյուրը հավելել է, որ Նեթանյահուն ցանկանում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն պարզ չէ՝ կհանդիպի՞, թե՞ ոչ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել և ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ համաձայնել էին «շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում»: Հաղորդագրությունում, սակայն, չէր նշվում, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031