Բաժիններ՝

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 29-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ և ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների և մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների և կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը 2014թ. Թեհրանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս